կարևոր
787 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-18 09:14

«Ծռերը» փողոցը գրավելու ռազմավարություն են մշակում․ «Հրապարակ»

«Ծռերը» փողոցը գրավելու ռազմավարություն են մշակում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ազգային ժողովրդավարական բեւեռը կամ, այլ կերպ ասած՝ «ծռերը», մեր տեղեկություններով, փողոց վերադառնալու, ավելի ճիշտ՝ փողոցը գրավելու ռազմավարություն են մշակում: Խորհրդարանական ընդդիմության ՝ Ֆրանսիայի հրապարակը լքելուց հետո «ծռերը» կարծում են, որ հանրության ռադիկալ զանգվածներին միայն ռադիկալ մարտավարությամբ է հնարավոր փողոց հանել, իսկ վերջին ամիսների պայքարը ցույց է տվել, որ մի ստվար զանգված արմատական գործողություններ է պահանջում:

«Ծռերի» ակտիվացումը կարող է պայմանավորված լինել նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ Արեւմուտքի նկատմամբ խաղերով: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը չի արդարացնում Արեւմուտքի բոլոր հույսերը, եւ որոշ արեւմտյան շրջանակներ փորձելու են փողոցով ներազդել նրա վրա՝ արագացնելով խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։