կարևոր
1489 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-17 23:11

Պարույր Սևակի «անմահության» օրն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծխախոտը ձեռքին, հայացքը հեռուն. Պարույր Սեւակի տուն-թանգարանի այցելուները մինչ ներս մտնելն այսուհետ գրողի կիսանդրին կտեսնեն: Բրոնզաձույլ քանդակի գաղափարը բժիշկ ՄԿՐՏԻՉ ՏԱՐԱԿՉՅԱՆԻ մոտ մեկ տարի առաջ է ծնվել, իր նախաձեռնությամբ ու միջոցներով էլ այն իրականացրել է: Կատակում է՝ քանի դեռ իր հիմնական մասնագիտությունից եկամուտ է ստանում, կարող է նաեւ միջոցներ տրամադրել քանդակներ ստեղծելու համար: 
Կիսանդրին տեղադրելու օրը պատահական չէ. հունսի 17-ը գրողի «անմահության» օրն է՝ Պարույր Սեւակի թոռն է նշում: 51 տարի առաջ՝ հայրենի գյուղից մոտ 8 կմ հեռավորության վրա ավտովթարից է մահացել հեղինակը: Նրա մահվան պատմությունը մարդկանց մի մասի համար պատահականություն է, մյուս մասի համար՝ կանխամտածված սպանություն: 
Ղազարյանը նշում է՝ թանգարանում այցելուների պակաս չունեն. տարեկան մոտ 15 000 մարդու են հյուրընկալում: Այցելուներին եւս մեկ անակնկալ էլ թանգարանի ներսում է սպասվում՝ Արլուպա հավելվածը սմարթֆոնով ակտիվացնելու դեպքում հեղինակն ասմունքում է իր ամենահայտնի բանաստեղծություններից մեկը: 

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում