կարևոր
481 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-17 22:41

Ոստիկանության տարեկան բյուջեն ավելացել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության տարեկան բյուջեն նորից ավելացել է. ավելի քան 2 մլրդ դրամով: Կառավարությունը որոշումն ընդունել է առանց զեկուցման ու քննարկման: Հիմնական մասը` 1 մլրդ 980 մլն դրամը` ծառայողների աշխատավարձերն ու հավելավճարներն են: Ընդդիմությունն այս մասին դեռ մայիսին էր հայտարարել: 
Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո՝ ոստիկանությունից հաստատել էին տեղեկությունը. հայտնել՝ աշխատակիցներն այս տարվա մայիսին 3.1 մլրդ դրամ պարգեւատրում են ստացել: Հրապարակված նախագծում արդեն նշված է, որ աշխատավարձերի ու հավելավճարների ավելացումը Երեւանում, Շիրակի ու Լոռու մարզերում պարեկային ծառայության նոր ձեւավորված ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերի ապահովման նպատակով է: Ի դեպ, 215 մլն 100 հազարն էլ՝ նախատեսվել է ճաշարանից դուրս սնվելու համար: 

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը