28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Արման Բաբաջանյանը ոչ միայն ստախոս է, այլեւ զրպարտիչ. փաստում է Առաջին ատյանի դատարանի որոշումը: Բացի այդ նա տղամարդկություն չունի իր ստերը ընդունելու եւ ներողություն խնդրելու՝ հայտարարում է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը: Արման Բաբաջանյանը դատարանի առաջ է կանգնել, որովհետեւ հարցազրույցի ժամանակ Վանեցյանին անվանել է անհայրենիք: Արման Բաբաջանյանը մեկ այլ վճռով ներողություն պետք է խնդրի ՀՅԴ-ից:
Հակոբյանի խոսքով՝ իրենից ոչինչ չներկայացող քաղաքական կենդանին չի ուզում մոռացվել: Վճռի հրապարակման օրը Բաբաջանյանը ֆեյսբուքում գրառում է արել եւ Վանեցյանին անվանել փալաս։
Բանակից փախած Բաբաջանյանը Դաշնակցությանը ահաբեկչական անցյալ ունեցող պիտակավորելու եւ Վանեցյանին վիրավորելու համար մտադիր չէ ներողություն խնդրել: Այդ մասին Ֆեյսբուքում արդեն աղաղակել է:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում