կարևոր
508 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-17 17:54

Հողը պահանջում է ջրի սահմանված քանակից ավելին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չնայած, որ տարին չորային է մարդիկ շարունակում են աշխատանքները՝ արդյունքի ակնկալիքով: 
Մասիս խոշորացված համայնքում նախորդ տարվա համեմատ բարելավվել են ոռոգման աշխատանքները: Հողը պահանջում է ջրի սահմանված քանակից ավելին, նշում են մասնագետները, ինչն էլ խոնավության մակարդակի նոր չափագրումների կարիք է առաջացնում: Այս հարցը վաղուց է բարձրացվել, բայց կապված լինելով մեծ ծախսերի հետ այդպես էլ մնացել է ստվերում: 
Նույնը չենք կարող ասել խմելու ջրի մասին: Մասիսի գրեթե բոլոր բնակավայրերում մարդիկ գնում են խմելու ջուրը, քանի որ Վեոլիա ջրի մատակարարած ջուրը մարդկանց խոսքով պիտանի չէ խմելու համար: 
Նորայր Հակոբյանի խոսքով ջրային ռեսուրսները սահմանափակ են, եւ դրանց հասանելիությունը հիմնականում որոշվում է ոչ թե մարդու, այլ բնության կողմից: Պետության խնդիրն է հնարավորինս ռացիոնալ եւ ճիշտ կառուցել դրանց օգտագործման ողջ գործընթացը՝ կուտակումից մինչեւ բաշխում: 
Գյուղատնտեսներն ամեն տարի բախվում են խնդիրների: Ի տարբերություն Մասիս համայնքի, որը արդեն մեկ տարի է համակարգել է ոռոգման աշխատանքները, Հայաստանի տարբեր մարզերում ոռոգման հարցը դեռ մնում է չլուծված: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը