կարևոր
1342 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-17 17:13

Ինչպիսին է վաղվա եղանակային կանխատեսումը

Ինչպիսին է վաղվա եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: 

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում hունիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +35, երեկոյան՝ +32 աստիճան ջերմություն։