Նախկինում Հայաստանը ստիպում էր ադրբեջանին ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Հիմա մենք հասել ենք նրան, ստիպում ենք Հայաստանի իշխանություններին ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները Արցախի ճակատագրի հարցում նույնական են. երկուսն էլ ատում են Արցախն ու արցախցուն, երկուսն էլ ձգտում են վերացնել Արցախը, երկուսն էլ հպարտ են պատերազմի արդյունքներով․․․»։