24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2022 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտների ցուցակն՝ ըստ The Guardian-ի։
«Չորս տարի առաջ Արգենտինան Ռուսաստանից տուն վերադարձավ լիակատար անհաջողությամբ: Նրանք այժմ բոլոր հավակնորդներից լավագույն մարզավիճակում են, և ինչպիսի պատմություն կլինի, եթե Լիոնել Մեսսին իր վերջին Աշխարհի առաջնությունը պսակի այս գավաթով: Լիոնել Սկալոնիի թիմն անպարտելի մնաց որակավորման փուլում, չնայած նրանք դեռևս մեկ խաղ ունեն Բրազիլիայի դեմ, որին նրանք հաղթեցին անցյալ տարի՝ նվաճելով իրենց առաջին Կոպա Ամերիկա տիտղոսը 1993 թվականից ի վեր, ինչպես նաև հաղթեցին Իտալիային Ֆինալիսիմայում: Կավարտվի՞ 36 տարի շարունակվող անհաջողություններ շարքը»,- ասվում է հոդվածում։
Մրցաշարի թոփ 10 ֆավորիտներն, ըստ հրապարակման, հետևյալն են՝ Արգենտինա, Բրազիլիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա, Դանիա, Բելգիա, Պորտուգալիա, Անգլիա։ 2022 թվականի Մունդիալը կանցկացվի Քաթարում` նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։