12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Դիմադրության շարժման կողմից հունիսի 14-ին հայտարարված նոր մարտավարությունը, այդ թվում Ֆրանսիայի հրապարակից վրանների դուրսբերումը, տակտիկական առումով ճիշտ ու ժամանակին արված քայլ էր։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
«Դրանով շարժումը հնարավորություն ստացավ վերադասավորվել, իմի բերել ուժերը և նոր լիցք հաղորդել ու շարունակել քաղաքական պայքարը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դեռևս մայիսի 27-ին էր հայտարարել շարժան հետ կապված խնդիրների ու դրանց հրատապ լուծման անհրաժեշտության մասին:
Ակնհայտ է, որ շարժման պատասխանատու Իշխան Սաղաթելյանը իրավիճակը ճիշտ է գնահատում, կայացնում է դրանից բխող որոշումներ: Նա և իր համախոհներն ազնիվ են շարժման մասնակիցների՝ ժողովրդի հետ, տանում են անձնուրաց ու վճռական պայքար, որի վկայությունն է նաև հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը, հետևաբար դրան՝ ՊԵՏՔ Է մասնակցել:
Իշխանություններին կրկին հիշեցնում ենք, որ բռնաճնշումներով հնարավոր չէ իշխանությունը երկար պահել՝ ականջալուր եղեք մարդկանց: