24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիեւ կատարած իր ուղեւորությունից հետո հայտարարել Է, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում չի բացառում այցը ՌԴ: «Ուղեւորությունը Ռուսաստան այժմ կպահանջեր որոշակի պայմաններ, քայլեր նախագահ Պուտինի կողմից»,-ասել Է Մակրոնը՝ հանդես գալով TF1 հեռուստաալիքի եթերում:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ մտադիր Է շարունակել շփումը ռուսաստանցի իր գործընկերների հետ: Մակրոնը հավելել Է, որ Ուկրաինան ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար պետք Է ինքնուրույն որոշում ընդունի այն մասին, թե Ռուսաստանին ինչ զիջումների Է նա պատրաստ գնալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: