Տարածքների փոխանակման կամ ինչպես իշխանականներն են անվանում՝ Մեղրին հանձնելու փաստաթուղթ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի տեսել: Ժամանակին հավաստիացրել է նա՝ արձագանքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը: Երկրորդ նախագահը պնդել է, որ այդպիսի փաստաթուղթ գոյություն չի ունեցել: Դա ամերիկացի փորձագետ Փոլ Գոբլի առաջարկն էր, որն այդպես էլ չի վերածվել Մինսկի խմբի առաջարկի, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը մերժել են:
Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքները հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է առաջ քաշել: Նա խորհրդարանական ամբիոնից «Տարածքների փոխանակման բանակցային փաթեթ» ձեւակերպումն է օգտագործել ու պնդել, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, եթե համաձայնել է այդ երկրին հանձնել Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղը ստանալու դիմաց:
Փաշինյանը հերթական անգամ նաեւ պնդել է, որ Արցախի անկախացման հանրաքվեից 16 տարի անց՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության, Սերժ Սարգսյանի վարչապետության ու Դաշնակցության՝ կոալիցիոն կառավարության մաս լինելու ժամանակ, Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, վերացել են Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական հնարավորությունները, քանի որ դրանով ըստ Փաշինյանի՝ Հայաստանը համաձայնել է նոր հանրաքվեի:
Խամոյանին Փաշինյանի այս պնդումները չեն զարմացնում, եթե, ասում է՝ նա անձամբ է խոստովանել, որ բանակցային գործընթացի մասին Ալիեւից է տեղեկանում: Թուրք-ադրբեջանական փաստարկները հասարակությանը հրամցնելու համար Հայաստանի վարչապետին մեղադրում է նաեւ Արցախի դաշնակցական պատգամավոր Դավիթ Իշխանյանն ու նրան հրավիրում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղից ժամանակին հայտարարում էր. «Արցախը Հայաստան է ու վերջ», իսկ հիմա ասելիք կունենա՞:
Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը