կարևոր
1666 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-16 19:26

Իշխան Սաղաթելյանը խոսել է շարժման անելիքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խաղաղության օրակարգը կարող է տարբեր պատճառներով չհաջողել՝ խոստովանեց Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում, բայց սա նրան չխանգարեց կոչ անել համախմբվել Խաղաղության պայմանագրի շուրջ: 
Փաշինյանը ջարդեց իր միակ խաղաթուղթը՝ խաղաղության օրակարգը․ հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Որքան էլ «Դիմադրություն» շարժումը դանդաղեցրել է նոր տարածքներ հանձնելու գործընթացը, այնուամենայնիվ, Փաշինյանը Ալիեւի հետ ունի երկիրը հանձնելու ժամանակացույց եւ պետք է հեռանա,- շեշտեց Սաղաթելյանը: 
Չնայած իշխանամերձ մի շարք լրատվամիջոցների քարոզներին՝ թե շարժումը ավարտվեց, երբ Ֆրանսիայի հրապարակից հանվեցին վրանները, Իշխան Սաղաթելյանը պարզաբանեց, որ շարժումը չի սկսվել վրանների համար, որ ավարտվի վրաններով: 
Ընդդիմությունը նախատեսում է իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսել, իշխանությունը՝ ընդդիմության որոշ պատգամավորներին մանդատից զրկելու: Սաղաթելյանի խոսքով մանդատները իրենց անհրաժեշտ են վերջնարդյունքի՝ Փաշինյանին հեռացնելու համար, միեւնույն է խորհրդարան վերադառնալու են միայն իրենց օրակարգով: 
ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակն արձանագրեց՝ Նիկոլը ձեռնտու է բոլորին, բացի հայ ժողովրդից: Նա չի կարող խաղաղություն բերել մեր երկրին: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում