01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ադրբեջանի նախագահին մտահոգում է, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսակցություններ են ծավալվում: Բաքվի Գլոբալ համաժողովին Իլհամ Ալիեւն այդ խոսակցությունները «բացարձակապես անարդյունավետ», «հենց Հայաստանի համար վտանգավոր» է որակում ու իրեն բնորոշ ոճով հայերիս սպառնում՝ կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում միայն նոր առճակատումների կհանգեցնի:
Ալիեւին նյարդայնացնում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերականգնելու փորձերը, որոնք եւս նա անարդյունավետ է գնահատում: Ադրբեջանի նախագահի համոզմամբ՝ Ուկրաինայի պատերազմից հետո բոլորն են արդեն հասկացել՝ Մինսկի խմբի երեք համանախագահները չեն կարող միասին հավաքվել: Արդեն մեսիջներ են ստացել, որ համանախագահների ինստիտուտն էլ չի գործում. վստահեցնում է Ալիեւը:
Ալիեւը շարունակում է պնդել՝ Հայաստանն իր առաջարկած խաղաղության պայմանագիրը պիտի կնքի: Համաժողովին Բաքվի բռնապետը հայտնել է, որ իրենք արդեն իսկ ստեղծել են հատուկ հանձնաժողով, որը պետք է աշխատի պայմանագրի ուղղությամբ: Հենց Հայաստանն էլ ստեղծի նման հանձնաժողով, կողմերը կսկսեն բանակցել այդ փաստաթղթի շուրջ: Հաջողության դեպքում, Ալիեւի սպասումներով՝ Բաքուն եւ Երեւանը կարող են 1 տարվա ընթացքում, այսպես ասած, խաղաղության պայմանագիր կնքել:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում