կարևոր
538 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-16 17:20

Օպերայի աստիճանների վրա ծնվեց նստացույց բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1988-ի Արցախյան շարժմանը դեռ ուսանում էին, երբ մեծերը Արցախը Հայաստանին միավորելու պահանջով ոտքի էին կանգնել: Իրենք ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում սովորում էին, խորհրդային դպրոցներում հայոց պատմություն չէին անցել, այն ինչ ազգային էր, գիտեին մեծերի պատմածով, Շիրազի, Սեւակի ստեղծագործություններից ու պատմավեպերից: Հենց այդ շարժման ընթացքում էր, որ սկսել էին ձեռագիր իրար փոխանցել Շիրազի «Դանթեկանանն» ու հայրենասիրական արգելված երգերի բառերը, որպեսզի սովորեն, երգեն տարածեն: Անգամ նստացույց հայերեն հիմա սովորական հնչող բառն այդ օրերին է ծնվել Օպերայի աստիճանների վրա։ 
Այն ժամանակի պայքարն օտար կայսրության դեմ էր, իսկ Հայաստանի իշխանությունները ինչքան էլ կախվածություն ունենային Մոսկվայից, հայ մարդիկ էին, մեզ նման իրենց սիրտը ցավում էր Հայաստանի եւ Արցախի համար, դա ազատագրական պայքար էր օտար կայսրության դեմ,- ասաց Արմեն Դավթյանը: Երեք շաբաթվա նստացույցը հունիսի 15-ին ավարտվեց Գերագույն խորհրդի որոշմամբ,- հիշեց այդ օրերին ուսանող եղած, հիմա ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ ֆեյսբուքում կոչ է արել այն ժամանակվա նստացույցի մասնակիցներին, հավաքվել եւ ուրախ է, որ ի թիվս այլոց, ներկա են իրենց անունները պատմության մեջ ոսկե տառերով գրած, իրենց զոհված ընկերների հարազատները՝ Վարդան Բախշյանի քույրը, Թաթուլ Կրպեյանի դուստրը, Դուշմանի ու Պետրոս Ղեւոնդյանի ընկերները: 
<<Առավոտ>> կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը հիշեց, թե ինչպես կայացավ հանդիպումը Ժաննա Գալստյանի հետ, ինչից հետո ուսանողները որոշեցին նստել օպերայի աստիճանների վրա ու չհեռանալ մինչեւ Գերագույն խորհրդի համապատասխան որոշումը։ 
Պատմաբան, այսօր <<Երկիր Մեդիա>> ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանը հումորով ուղղեց բանասեր, լրագրող Աննա Իսրայելյանի պատմական վրիպումը։ Բագրատ Եսայանը որոշ նմանություն գտավ այն օրերեի իշխանական ու այսօրվա իշխանական վերաբերմունքի միջեւ։ 
Գոնե մեր նստացույցը իր նպատակներին հասել է, մեր բոլոր պահանջները, որ դրել ենք կառավարության առաջ, կատարվել են: Մենք պահանջում էինք, որ Հայաստանի Գերագույն Սովետը դրական պատասխան տա Ղարաբաղի մարզխորհրդի Հայաստանին վերամիավորվելու որոշմանը: Այն ժամանակ մեր պայքարը օտար կայսրության դեմ էր, իսկ Հայաստանի իշխանությունները ինչքան էլ կախվածություն ունենային Մոսկվայից, հայ մարդիկ էին, մեզ նման իրենց սիրտը ցավում էր Հայաստանի եւ Արցախի համար, դա ազատագրական պայքար էր օտար կայսրության դեմ,- ասաց Արմեն Դավթյանը: 
Խորհրդանշական նստացույցի մասնակիցները բարձրախոսն իրար էին փոխանցում ըստ իրենց սովորած համալսարանական ֆակուլտետի ՝ ժպիտով իրար կոչում բանասիրականի, պատմականի, արեւելագիտականի կամ ֆիզիկայի ֆակուլտետի երբեմնի ուսանող: 
Բացի Մեր հայրենիքը, հիշեցին, թե ինչպես Մովսես Գորգիսյանը բարձրացրեց Եռագույնն առաջին անգամ ու հայրենսիրական այլ երգեր հնչեցին։ Գեղարվեստ ակադեմիայի ուսանողուհի Շուշան Պետրոսյանի ձայնն այդ օրերին լսում էին առաջին անգամ, որպես ուսանողական նստացույցի ակտիվ շնորհալի աղջնակի ձայն։ 
1988-ի ուսանողական շարժման մասնակիցները գիտեին, որ խորհրդանշական նստացույցի ընթացքում, զուգահեռ միջոցառում ունի հարազատ համալսարանը՝ հանդիսավոր բաժանում է դիպլոմներ ու ներկա է արարողությանը Նիկոլ Փաշինյանը: Վերհուշ նստացույցի կազակերպիչ Գեղամ Մանուկյանն ասաց, որ ուսանողների տոնը չփչացնելու համար ոչինչ չեն նախաձեռնել, բայց բազմաթիվ դասախոսներ տոմսները ձեռքները ներս չեն մտել, իմանալով հյուրի մասին, բայց մի պահ քաղցր հուշերից նստացույցը կտրվեց, երբ կառավարության ներկա անդամները դուրս եկան միջոցառումից, առանց ղեկավարի, ով ծառայողական մուտքից էր մեկնել։ 
Հանդիպման շարունակությունը ջերմ էր, մթնոլորտը հին ընկերական, ավարտը պատմական լուսանկարից բացի նորն ունենալու ցանկությամբ:

Մանրամասները ներկայացնում է Լիլիթ Մանուկյանը