կարևոր
1654 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-16 16:46

Կիևում մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարների հետ

Կիևում մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի ՝ հունիսի 16-ին Կիևում սկսել է հանդիպումը  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ։

Հանդիպմանը կքննարկվեն պարենային անվտանգության, սպառազինության և Ուկրաինային աջակցության հարցեր, գրում է korrespondent.net-ը։

Reuters-ը գրում է, որ եվրոպացի առաջնորդները ժամանել են Ուկրաինա՝ քննարկելու երկրին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։

Ինչպես նաև, այցի նպատակն է «հաղթահարել այն քննադատությունը», որն ուկրաինական իշխանություններն արտահայտում են Ռուսաստանի հետ պատերազմում այս երկրների դիրքորոշումների վերաբերյալ։