29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ապրիլի 13-ին կապիտուլյանտը հայտարարում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը։ Երբ հանրությունը սկսեց դժգոհել և մեղադրել նրան հերթական դավաճանության մեջ, տարբեր աստիճանի նիկոլներ սկսեցին արդարացնել իրենց առաջնորդին՝ ասելով, թե նա ընդամենը միջազգային հանրության պահանջն է ներկայացրել։ Ավելին, ԱԳՆ-ն նորից սկսեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։
Հիմա երեկ այդ նույն կապիտուլյանտը հայտարարեց, որ «ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։
Այսինքն, նա ևս մեկ քայլ առաջ գնաց և բաց տեքստով ասաց, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում ու դա իր համար լուծում է։
Մինչդեռ ժամանակին նա միանգամայն այլ բաներ էր խոստանում հայ ժողովրդին»։