կարևոր
673 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-16 14:55

Փաշինյանը թշնամի է․ նրա ամեն մի խոսքը վաղը դառնալու է Ադրբեջանի ձեռքում հաղթաթուղթ․ Գեղամ Մանուկյան

Արցախի հարցով Փաշինյանի 4 տարվա ասածները լուրջ դիսերտացիայի նյութ են և հոգեբույժների և քաղաքագետների համար։ Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Եթե ասում է, որ բնանացկվել է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին, կարող եք պատասխանել՝ ինչպե՞ս եղավ, որ 2018 թվականի մայիսին ընտրվեց վարչապետ, հաջորդ օրը ուղղաթիռով մեկնեց Արցախ, Ադրբեջանը լուռ մնաց, իր համար Արցախը Հայաստան էր․․․ բա ո՞նց եղավ, որ Ալիևը չասաց՝ դու իրավունք չունես  քո տղային ուղարկելու Արցախի ՊԲ ծառայելու, որովհետև քեզնից առաջ բոլորը խոսել են, որ Արցախը Արդբեջանի կազմում է լինելու։ Ինչպե՞ս եղավ, որ ուղղաթիռը չժանգոտելու համար շաբաթը մեկ ինքն ու իր տիկինը թռնում էին Արցախ, ու որևէ Ադրբեջանի պաշտոնյա ձայն չէր հանում, ինչպես եղավ տռճիկ էր տալիս Շուշիում, որևէ մեկը ձայն չէր հանում․․․»,- նշեց Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը թշնամի է․

«Նրա ամեն մի խոսքը վաղը դառնալու Արդբեջանի ձեռքում հաղթաթուղթ»։