27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ինդոնեզիան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել Է իր կողմից անցկացվող G20-ի գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ում երկրի դեսպան Անատոնիո Մորատո Տավարեշին:
Ինդոնեզիան 2022 թվականին «քսանյակում» իրականացնում Է փոխանցիկ նախագահություն:
«Ինդոնեզիայի ղեկավարը՝ ընթացիկ նախագահը, մյուս շահագրգիռ կողմերին հրավիրում Է մասնակցել այդ գործընթացին, նաեւ մենք նախագահ Զելենսկուն ենք հրավիրել մասնակցելու մեր միջոցառումներին: Ինդոնեզիան ներկայում չԷր ցանկանա բացառել ինչ-որ երկրների»,-ասել Է դեսպանը՝ հանդես գալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում «Գործարար քսանյակի» տարածաշրջանային կոնսուլտատիվ համաժողովին նվիրված նստաշրջանում:
«Կարծում եմ, որ կարող Էինք այլ երկրների հրավիրել մեր աշխատանքին մասնակցելու, այդ թվում նաեւ պարոն Զելենսկուն, ինչպես նաեւ այլ երկրների՝ Սինգապուրին, Ֆիջիին, Նիդեռլանդներին եւ այլ պետությունների»,-հավելել Է դիվանագետը:
Պետերբուրգի հոբելյանական 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը Սանկտ Պետերբուրգում անցկացվում Է հունիսի 15-ից մինչեւ 18-ը: ՌԻԱ Նովոստին հանդես Է գալիս որպես համաժողովի լրատվական գործընկեր: