24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ուկրաինա են ժամանել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այս մասին հայտնում է իտալական RaiNews24 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը ցուցադրել է եվրոպացի քաղաքական գործիչների լուսանկարը, որոնք ոչ պաշտոնական զրուցում են գնացքի սեղանի շուրջ: Նշվում է, որ նրանց գնացքը Վարշավայից շարժվում է Կիև։
Այն, որ Իտալիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը մտադիր են այցելել Ուկրաինայի մայրաքաղաք, առաջին անգամ հայտնի դարձավ հունիսի 11-ին, երբ այդ մասին հայտնեց Bild am Sonntag թերթը։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանք Կիև կժամանեն հունիսի 16-ի առավոտյան գնացքով։