կարևոր
436 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-16 11:40

BRICS-ի երկրները պետք է պատրաստ լինեն անվտանգության բնագավառում նոր սպառնալիքներին. ՉԺՀ ԱԳՆ

BRICS-ի երկրները պետք է պատրաստ լինեն անվտանգության բնագավառում նոր սպառնալիքներին. ՉԺՀ ԱԳՆ

BRICS-ի անդամ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավաֆրիկյան Հանրապետություն) աշխարհում աճող անկայունության պայմաններում պետք Է պատրաստ լինեն անվտանգության բնագավառում ինչպես ավանդական, այնպես Էլ նոր սպառնալիքների հակազդմանը: Հունիսի 16-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի արտգործնախարարությունը։

«BRICS-ի պետությունները (…) պետք Է պատրաստվեն ավանդական, ինչպես նաեւ ոչ ավանդական սպառնալիքներին, ակտիվորեն աջակցեն համընդհանուր անվտանգության պահպանմանը»,- մեջբերում Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավարի, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչիի խոսքը, որը տեսակապով հանդես Է եկել BRICS-ի՝ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 12-րդ հանդիպման ընթացքում:

Ինչպես ընդգծել Է նա, միջազգային ասպարեզում մեծ փոփոխությունների պատճառով միավորման անդամները պետք Է ուժեղացնեն աշխարհում կայուն իրադրության պահպանմանը նպատակամիտված գործողությունների համակարգումը: «Անհրաժեշտ Է առաջ տանել իսկական բազմակողմ համագործակցությունը, (…) հաշվի առնել ներկայիս դարաշրջանի միտումները, արձագանքել տեղի ունեցող փոփոխություններին»,- հավելել Է Յան Ցզեչին:

Հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի Է ունեցել BRICS-ի՝ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 12-րդ հանդիպումը: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, ավելի ու ավելի բարդ միջազգային իրադրության կապակցությամբ Չինաստանը հույս ունի, որ կխորացվի միավորման անդամների համագործակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: