կարևոր
466 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-16 09:46

Լծվել են «վրանների թեման» շահարկելու գործին. «Փաստ»

Լծվել են «վրանների թեման» շահարկելու գործին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմությունը նախօրեին հայտարարեց Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու և պայքարի նոր փուլ սկսելու մասին: Ի մասնավորի, նշվեց, որ շարժումը տրանսֆորմացիայի է ենթարկվում՝ ամռան ընթացքում անցնելով առավել լոկալ ու մոբիլ գործողությունների՝ չբացառելով մեծ հանրահավաքներն ու երթերը: Այս հանգամանքը առիթ տվեց իշխանություններին՝ շահարկելու, այսպես կոչված, «վրանների թեման»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ամենավերին օղակներից հստակ հանձնարարություն կա՝ անընդհատ «օրակարգում» պահել վրանների հարցը: Միտքը հետևյալն է. վրանների թեման դարձնել իսկական «բոլոլա»՝ այն ասպեկտով, թե դա նշանակում է շարժման մարում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանություններն ամեն ինչ անելու են այս թեման մաքսիմալ տարածելու համար, իսկ այդ գործն անելու են ոչ միայն քպականները, «ֆեյքերի ֆաբրիկան», այլև իշխանամերձ որոշ սատելիտներ: Բանն այն է, որ իշխանություններին զայրացնում է ընդդիմության ինքնավստահությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ փաստացի այլևս չեն կարողանում հայտարարել, թե քաղաքական ճգնաժամ չկա, ուստի հույսները մնացել է «վրանների թեման» շահարկելը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում