28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Հայաստանում ամեն երրորդ զույգն ամուսնալուծվում է, նախորդ տարվա համեմատ այս տարի 390 երեխա էլ պակաս է ծնվել: Վիճակագրական կոմիտեն է թվեր հրապարակել: Տխուր պատկերը քաղաքացիները պայմանավորում են այս իշխանավորների պահած երկրով:
Նախկինում տասը որդով սեղան էին էին նստում, հիմա նախընտրում են շունն ու կատուն:
Հունվար-ապրիլ ամիսներին 1492 ամուսնալուծություն է եղել՝ 195-ով ավելի նախորդ տարվանից: Պատճառները սոցիալական, քաղաքական, արժեհամակարգային ու կենցաղային են:
Չորս տարում միայն չարիք բերած Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա՝ շեշտում է քաղաքացին:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ընտանիք-պետություն արժեհամակարգի փլուզում է տեսնում, հայրենիքում ապրելու մոտիվացիա չկա:
Մարդիկ վստահ են՝ թշնամու դեմն առնելու միջոցը մեծ ընտանիքն ու շատ երեխաներն են:
Մանրամասները՝ Լիանա Սարգսյանի տեսանյութում