30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ուկրաինան ցավալի կորուստներ է կրում Սեւերոդոնեցկում ու Խարկովի շրջանում. սա խոստովանում է երկրի առաջնորդը: Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում նորից զենքի պահանջներ է ներկայացնում Արեւմուտքին:
Կիեւի պահանջները քննարկելու համար ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարները հավաքվում են Բրյուսելում: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նախ հիշեցնում է՝ Ուկրաինային արդեն միլիարդավոր դոլարների զենք ու մարդասիրական օգնություն են տրամադրել, ապա շեշտում, որ պատրաստ են շարունակել աջակցությունը:
Քաղաքական ուղերձներ Կիեւին ու Մոսկվային՝ Ֆրանսիայի նախագահից: Էմանուել Մակրոնը Ուկրաինայի հարեւան Ռումինիայում հայտարարել է, թե ամեն ինչ կանի պատերազմը դադարեցնելու համար, հույս հայտնել, որ Ուկրաինան կհաղթի, բայց եւ ընդգծել, որ Ուկրաինան, ի վերջո, ստիպված է լինելու բանակցել Ռուսաստանի հետ: Մակրոնը պատմել է՝ Զելենսկիին հիշեցրել է, որ Ռուսաստանը հզոր տերություն է եւ եվրոպական տարածաշրջանի մի մասը:
Ռազմաճակատից. մարտական թեժ գործողությունները շարունակվում են Ուկրաինայի արեւելքում, մասնավորապես՝ Սեւերոդոնեցկում: Առավոտյան Ռուսաստանը հայտարարել էր, թե այդ քաղաքում մարդասիրական միջանցք է բացում՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար, սակայն կարճ ժամանակ միջանցքը փակվել էր: Ռուսները մեղադրել են ուկրաինական ուժերին՝ հրադադարի ռեժիմը խախտելու համար:
Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը