Ընդամենը մեկ ամսից սեղմված եւ հեղուկ գազով մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն եւ գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում: Վարորդները մինչեւ օգոստոսի մեկը ժամանակ ունեն գազաբալոնները ստուգելու համար: Պատահական վայրերում տեղադրված ու սահմանված ժամկետում փորձաքննություն չանցած բալոններով մեքենաները գազալցակայաններում չեն լիցքավորվի:
Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վստահեցնում է՝ գազալցակայաններում պայթյունների մեծամասնության պատճառը ժամանակին գազաբալոնի ճնշափորձարկում չանցնելն է: Արդեն 15 ընկերություն՝ 9-ը Երեւանում, 6-ը՝ մարզերում ՏԿԵ նախարարության կողմից ստացել են լիցենզիա:
Վկայագրում չանցած մեքենաներին սպասարկող պաշտոնատար անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում