կարևոր
1363 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-15 17:55

Վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետությունում հունիսի 16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում հունիսի 16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +16, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +29 աստիճան ջերմություն։