կարևոր
1216 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-15 12:35

«Դիմադրություն» շարժումը վրանը չէ, ժողովուրդ, «Դիմադրություն» շարժումը դու ես. վրանը չկա, բայց դու հո կաս․ Սևակ Հակոբյան

«Դիմադրություն» շարժումը վրանը չէ, ժողովուրդ, «Դիմադրություն» շարժումը դու ես. վրանը չկա, բայց դու հո կաս․ Սևակ Հակոբյան

«Դիմադրություն» շարժման երեկվա հանրահավաքում Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ ծրագրային ելույթով․ շատ կարևոր բաներ ասաց, պայքարի գրաֆիկ, որը հագեցած է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սևակ Հակոբյանը.

«Բայց շատերի մեջ տպավորվել է վրանները հավաքելու կտորը։ Վրանները, այո, սիմվոլ էին․ եկել ենք ու մնալու ենք, մինչև չկատարվեն մեր պահանջները։ 

Այս ամփոփիչ տեսանյութը ընդդիմության 45 օրվա ահռելի աշխատանքի մասին է։ Այն, ինչ արեց «Դիմադրություն» շարժումն ու Իշխան Սաղաթելյանը, աննախադեպ է Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ, ակցիաների այսպիսի քանակ, տեմպ երբեք չի եղել՝ ո՛չ 2008-ին, ո՛չ 2018-ին, էն մանր-մունրները չեմ էլ հիշատակում։ Աշխատանքի ահռելի ծավալ։ Պետք է ֆիքսենք դրականը, ձեռքբերումները, այդ գիտակցումով՝ անելիքները ու անցնենք առաջ, բացասականն ու բացթողումն էլ պետք է ֆիքսեն շարժման առաջնորդները, որ չեզոքացնեն դա։

Իշխանությունը ցայտնոտի մեջ է, առավոտից իրիկուն խորհրդարան է կանչում ընդդիմությանը, իսկ ընդդիմությունը չի գնում, ասում է՝ ձեզ հետ նստել ու նիստ անել, մեր օրակարգը չէ, իրավիճակ է փոխվել, դուք լեգիտիմ չեք։

Բոլորի մոտ կար գիտակցում, որ պետք է պայքարի ձև, մեթոդ, միգուցե վայր փոխել ու փոխվում է։

«Դիմադրություն» շարժումը, վրանը չէ, ժողովուրդ, «Դիմադրություն» շարժումը դու ես։ Վրանը չկա, բայց դու հո կաս։ Վրանային պայքարը սպառել էր իրեն, բայց պայքարի միջոցները չեն սպառվել, էնքան միջոց պետք է փորձել, մինչև սպառվի Նիկոլը։ Ավելի ճիշտ՝ նա սպառված է, բայց պետք է դա ընդունի ու գնա»։