կարևոր
1324 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-15 12:09

Գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ ընկերներիս տեսակցության, հետո գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով․ Սաղաթելյան

Գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ ընկերներիս տեսակցության, հետո գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով․ Սաղաթելյան

Գնահատենք մեր կատարած աշխատանքը, արժևորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նաեւ հավելել է. «Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։

Հ.Գ. Այժմ գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ ընկերներիս տեսակցության, օրվա երկրոդ կեսին գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով:

Հ.Գ. 2 Ամեն դեպքում երեկվա ծավալուն ելույթս տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում , ովքեր ցանկանում են կարող են ծանոթանալ։

Նահանջ չկա,հետքայլ չկա։

Ոգով, Աստծով, մինչև վերջ»: