24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Պատերազմի 111-րդ օրը մարտական գործողությունների թատերաբեմ դարձած Սեւերոդոնեցկում բոլոր կամուրջները հողին են հավասարեցված: Սա նշանակում է՝ Դոնբասի ռազմավարական նշանակություն ունեցող այդ քաղաք մարդասիրական օգնություն հասցնելն ու այնտեղից մարդկանց տարհանելը այլեւս հնարավոր չէ: Ամեն դեպքում, Լուգանսկի մարզպետ Սերգեյ Գայդայը պնդում է՝ ուկրաինական բանակն արգելափակված չէ, մարտերը շարունակվում են: Մինչդեռ, Սեւերոդոնեցկի մեծ մասը վերահսկող ռուսական ուժերը հայտարարում են, որ ուկրաինական զորքերը շրջափակված են եւ պետք է կա՛մ զենքը վայր դնեն ու հանձնվեն, կա՛մ մահանան:
Կիեւը խոստովանում է՝ ուկրաինական բանակը Դոնբասում զենք-զինամթերքի պակաս ունի: Նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Դոնբասի համար պայքարը պատմության մեջ կմտնի որպես Եվրոպայում եւ Եվրոպայի համար ամենադաժան մարտերից մեկը ու նորից դիմում Արեւմուտքին. ավելի շատ զենք տվեք:
Գերմանական հեռուստաալիքի եթերում Զելենսկին քննադատել է Գերմանիայի կանցլերին. Օլաֆ Շոլցից պահանջել է հստակ աջակցել Ուկրաինային եւ չհավասարակշռել Կիեւի ու Մոսկվայի հետ հարաբերությունները:
Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը