28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
«Դիմադրությունը» փոխում է մարտավարությունը. նոր քայլեր կլինեն:
Հունիսի 14-ին հաջորդելու են 15-ը, 16-ը... այդպես շարունակ՝ որպես պայքարի օրեր. շարժման կազմակերպիչներն են հավաստիացնում՝ ավարտի մասին խոսք չկա. նոր փուլ է մեկնարկում: Իսկ մինչ դա՝ արդյունքներն են գույքագրում: Վստահ են, որ շարժումը կարողացել է կանխել վտանգավոր զիջումները, ուղերձ հղել միջազգային հանրությանը, որ հայ ժողովուրդը չի ընդունում իշխանությունների մոտեցումներն Արցախի ու անվտանգային հարցերում, արցախահայությանն էլ՝ որ մենակ չեն:
Գրագետ վերափոխման անհրաժեշտություն նաեւ փորձագետներն են տեսնում: «Այլընտրանքային նախագծեր խումբը» շարժմանն առաջարկում է գնալ գաղափարական փոփոխության. տալ հետփաշինյանական Հայաստանի նկարագրությունը
Որքան կտեւի պայքարը՝ կազմակերպիչներն էլ չգիտեն. չեն ուզում ո՛չ դանդաղել, ո՛չ շտապել: Խոստանում են ամեն ինչ անել նպատակին մոտ ապագայում հասնելու համար, բայց նաեւ ավելորդ շտապողականությունից են խուսափում, թե կարող է անդառնալի վնասներ բերել:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում