28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Բերձորի միջանցքը Արցախը Հայաստանին կապող օղակն է, որը անվանվում է նաեւ կյանքի միջանցք: Բերձորի միջանցքը կորցնելու վտանգը բավականին լուրջ սպառնալիք է: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը կարեւորում է Արցախի ամբողջականության հարցը, քանի որ վիճարկվում է Բերձորի միջանցքի հարցը։ Պատմաբանը նկատում է, եթե վտանգվի Լաչինի միջանցքը կկտրվի Հայաստան- Արցախ կապը, ինչը կարող է ճակատագրական լինել ամբողջական պետության համար։
Էդիկ Մինասյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի ազատագրումը Շուշիի ազատագրումից հետո ամենակարեւոր գործողությունն էր: Նա նշում է ադրբեջանական զորքի առկայությունը սահմաններին վտանգում է սահմանազատման եւ սահմանագծման խնդիրը։
Պատմաբան Արմեն Կարապետյանի խոսքով՝ որեւէ իշխանություն չի կարող հանձնել Բերձորի միջանցքը: Նրա խոսքով՝ ժողովուրդը այդպիսի բան թույլ չի տա։ Արմեն Կարապետյանը անդրադարձավ նաեւ «Դիմադրություն» շարժման բարձրաձայնած խնդիրներին: Պատմաբանը գտնում է, որ շարժումը եւ արտաքին աշխարհին եւ իշխանությանը ուղղված մեսիջներ ունի։
Նշենք, որ Ադրբեջանը Հայաստանից Արցախ այլընտրանքային ճանապարհ է կառուցում, որը շրջանցում է Բերձոր քաղաքն ու Աղավնո գյուղը: Բաքուն նախատեսում է, որ նոր ճանապարհով երթեւեկության սկսվելուց հետո երկու բնակավայրն էլ կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը