Հռչակավոր տենոր Գեւորգ Հաջյանի այս կատարումը հնչեց 2012 թվականի մայիսի 9-ին Շուշի պլազա հյուրանոցում: ԱՄՆ նահանգներից մեկը ճանաչել էր Արցախի անկախությունը, ինչը նոր լիցքեր էր հաղորդել երգչին: Կեսգիշերին չդիմացավ ու երգեց:
Հռչակավոր օպերային տենոր Գեւորգ Հաջյանի ձայնը հնչել է աշխարհի 40-ից ավելի երկրների հեղինակավոր դահլիճներում: Հզոր հայն ու հայրենասերը աղոթքներ է հնչեցրել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, Դադիվանքում, Գանձասարում եւ Արցախ աշխարհի սահմանային զորամասերում: Հունիսի 11-ը Գեւորգ Հաջյանի ծննդյան օրն է: Արդեն երկրորդ տարին է, որ հարազատները ու մտերիմները նրա տարեդարձը նշում են նրա հոգեւոր ներկայությամբ: 44- օրյա պատերազմում զոհվեց նաեւ Գեւորգ Հաջյանը, հոգով եւ սրտով մնալով մեր մեջ: Նա այլեւս Արցախի սահմանները կհսկի երկնքից: Եղիշե Չարենցի տուն թանգարանում նրա ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար հավաքվել էին մտերիմները։
Որդին՝ միջազգային մրցույթների դափնեկիր, կիթառահար Թաթուլ Հաջյանը հորը ասելու շատ բան ունի, բառերն անզոր են եւ նա սիրելի հորը շնորհավորեց երգով։
Լոս Անջելեսում թուրք հյուպատոսին սպանելու համար շուջ 40 տարի անազատության մեջ գտնված Համբիկ Սասունյանը Գեւորգին ճանաչում է ընկերների պատմածով: Ընդգծում է Գեւորգը իր համար իր ընկերն է ու միշտ ներկա։
Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսությանը հավատարիմ Գեւորգ Հաջյանը հերոսաբար զոհվեց 2020թ հոկտեմբերի 6-ին` Վարագնաթաղի բարձունքի իմքնապաշտպանության ժամանակ, իր դասակի 19 նվիրյալ ընկերների հետ միասին։
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը