կարևոր
1354 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-14 17:57

Եվրախորհրդարանը Սերբիային կոչ Է արել՝ միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի որոշումներին

Եվրախորհրդարանը Սերբիային կոչ Է արել՝ միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի որոշումներին

Եվրախորհրդարանի (ԵԽ) միջազգային գործերի կոմիտեն զեկույց Է ընդունել, որում Սերբիայի իշխանություններին կոչ Է արել՝ շտապ կարգով միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության որոշումներին: Այդ մասին ասվում Է ԵԽ-ի մամուլի տեղեկագրում:

«Զեկույցում, որն ընդունվել Է 50 «կողմ», 5 «դեմ» ձայների եւ երեք ձեռնպահի դեպքում, խորը ափսոսանք Է հայտնվում այն բանի կապակցությամբ, որ Սերբիան չի միացել ԵՄ-ի պատժամիջոցներին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, ինչպես նաեւ կոչ Է բովանդակում նորընտիր իշխանություններին՝ շտապ կարգով միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության որոշումներին»,-նշվում Է նրանում:

Բացի այդ, ինչպես ասվում Է տեղեկագրում, զեկույցը «ողջունում Է այն փաստը, որ ԵՄ-ին անդամակցությունը մնում Է Սերբիայի ռազմավարական նպատակը»: Միեւնույն ժամանակ պատգամավորները ցավում են առաջընթացի բացակայության համար եւ նույնիսկ այն հարցերում երկրի նահանջների առկայության համար, որոնք հիմնարար նշանակություն ունեն ԵՄ-ին նրա անդամակցության համար: Կոմիտեի պատգամավորները կոչ են անում Սերբիային՝ առաջընթացի հասնել օրենքի գերակայության, հիմնական իրավունքների, կարծիքներ հայտնելու ազատության, ԶԼՄ-ների բազմակարծության ամրապնդման եւ Կոսովոյի հետ հարաբերությունների նորմալացման բնագավառում: Զեկույցը ԵԽ-ի լիագումար նիստի քվեարկությանը կներկայացվի հուլիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: