Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարար Աթանաս Աթանասովը ստորագրել են համագործակցության մասին ծրագիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2022-2025թթ. համագործակցության մասին ծրագիրը։