30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Եվրամիությանն անդամակցելու համար Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի անդամակցության պայմանները պետք է քննարկվեն միայն պատերազմի ավարտից հետո, գրում է korrespondent.net-ը։
Նախօրեին Եվրահանձնաժողովը նախնական քննարկում էր անցկացրել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելու դիմումների վերաբերյալ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ուկրաինայի և Մոլդովայի հայտերը կհաստատվեն որոշակի պայմաններով։
Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը երկրների հայտերի վերաբերյալ որոշում կկայացնի հունիսի 17-ին։ Սակայն ԵՄ առաջնորդները այդ հարցը կքննարկեն հաջորդ շաբաթ: