կարևոր
1774 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-14 14:16

Ռումինիայում հայտարարել են երկրում ՆԱՏՕ-ի ուժերի երկարաժամկետ ներկայության անհրաժեշտության մասին

Ռումինիայում հայտարարել են երկրում ՆԱՏՕ-ի ուժերի երկարաժամկետ ներկայության անհրաժեշտության մասին

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն հայտարարել Է, որ երկիրն ազգային տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելի զգալի եւ երկարաժամկետ ներկայության կարիք ունի:

«Կարծում եմ, որ անհրաժեշտ Է ավելի զգալի ներկայություն, թեեւ կարող եմ ասել, որ ներկայումս (…) Ռումինիայի տարածքում գտնվում Է արդեն ավելի քան 5 հազար դաշնակցային զինվոր»,- ասել Է ԱԳ նախարարության ղեկավարը հարցազրույցում, որի տեքստը հունիսի 14-ին զետեղված Է Digi24 հեռուստաալիքի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Ուկրաինայի հակամարտությունը, որն «ընթանում Է, ավելի ճիշտ արեւելյան թեւի հարավի՝ Սեւ ծովի մերձակայքում, շատ պարզորոշ ցույց տվեց, որ այդ գոտին ռազմավարական նշանակություն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի համար», նշել Է նախարարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի՝ Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում նպատակներից մեկն Է «հավաստել, որ Սեւ ծովը ռազմավարական կարեւորության գոտի Է դաշինքի համար»:

«Ռումինիան արեւելյան թեւում բոլոր երկրներց միակն Է, որտեղ կա ՆԱՏՕ-ի մշտական ռազմակայան, այդ ռազմակայանը Դեւեսելուում Է»,- ընդգծել Է Աուրեսկուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: