կարևոր
1207 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-14 13:58

Ենթադրյալ կաշառքի գործով լսումներն անցնում են դռնփակ ռեժիմով

Ենթադրյալ կաշառքի գործով լսումներն անցնում են դռնփակ ռեժիմով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակեց այսօր ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։

Նիստի սկզբում Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարան է ստացվել Արմեն Գևորգյանի՝ երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ միջնորդությունը։ Պատգամավորի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ ունեն նաև Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն, որը չի կարող քննվել հաջորդ դատական նիստին, քանի որ Գևորգյանի մեկնումը նախատեսվում է հունիսի 19-ին։

Չնայած դրան՝ դատավորը որոշեց, որ պետք է անցնեն ապացույցների հետազոտմանը, ինչին պաշտպանական կողմն առարկեց։

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ, հետաձգելով միջնորդությունների քննարկումը, դատարանը ցույց է տալիս, որ մերժելու է դրանք։

Այնուհետև Լուսինե Սահակյանը հայտնեց, որ ունեն միջնորդություն՝ դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ։ Դատարանն անցավ դռնփակ նիստի՝ քննելու միջնորդությունը։