կարևոր
1459 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-14 12:35

Ֆրանսիայի հրապարակում վրանների ուղղությամբ մեքենան վարած անձինք բերման են ենթարկվել

Ֆրանսիայի հրապարակում վրանների ուղղությամբ մեքենան վարած անձինք բերման են ենթարկվել

Ֆրանսիայի հրապարակում առավոտյան վրանների ուղղությամբ վարած մեքենայի վարորդն ու երկու ուղեւորներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։

«Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել եւ «Մերսեդես» մակնիշի մեքենայով երեք անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Նախապատրաստվում են նյութեր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության բաժնից։

Ավելի վաղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պատմել էր, որ վաղ առավոտյան ինչ–որ մեկը ոստիկանների աչքի առաջ ճեղքել է բազմաթիվ ոստիկանների եւ կարմիր բերետավորների շղթան ու մեքենան վարել վրանի վրա, որի մեջ քաղաքացիներ են եղել։