24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Փաստ» օրաթերթը գրում է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, կիրակի պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք համաժողովրդական շարժումը կունենա ցանկալի արդյունքներ, ասել էր. «Ցանկալի արդյունքնե՞ր: Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։
Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթել յանը ինչ է ասելու այդ մասին»: Երրորդ նախագահի նշած «վաղը չէ մյուս օրը» այսօր է. Դիմադրության շարժումը հայտարարել է, որ ժամը 19.30-ին կլինի հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ հանրահավաքին Իշխան Սաղաթել յանը խոսելու է շարժման նոր փուլի մասին, մասնավորաբար ներկայացնելու է հետագա անելիքների մանրամասները, այսինքն՝ թե ինչ հունով է գնալու շարժումը, ինչ գործիքակազմով:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում