կարևոր
931 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-13 22:46

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հրաժարական է տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը հրաժարական է տվել: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հպարտ է այն արդյունքներով, որոնք գրանցել է իր թիմը: 
Իսկ ինչ արդյունքներ է գրանցել Տաթեւիկ Ռեւազյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի քաղավիացիան: Երկու տարի առաջ 2020 թվականի հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը, հայտնեց ԵՄ ավիացիոն թարմացված «Սեւ ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել էր նաեւ Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով:  
Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի «Սեւ ցուցակում» հայտնվելը շատ մեծ ձախողում էր Հայաստանի համար: Սակայն Ըստ Արթուր Խաչատրյանի սա դեռ ամենը չէր: 
Տաթեւիկ Ռեւազյանի խոսքով ինքը հասել է այն նպատակներին, որոնք դրել էր իր առջեւ 2018 թվականին: Սակայն այդպես չեն կարծում մասնագետները: 
Տաթեւիկ Ռեւազյանը նշել է, որ միշտ ընդգծել է ազատ, անկախ եւ պրոֆեսիոնալ գործարար կին լինելու կարեւորությունը եւ որոշել է շուտով կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը