կարևոր
1573 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-13 17:11

Ինչպիսին է վաղվա եղանակային կանխատեսումը

Ինչպիսին է վաղվա եղանակային կանխատեսումը

Հանրապետությունում հունիսի 14-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +17, ցերեկը՝ +31, երեկոյան՝ +28 աստիճան ջերմություն։