24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանը կավելացնի մարտական անօդաչուների արտադրությունը: Այդ մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, որը ղեկավարում Է պաշտպանական արդյունաբերության համալիրը։
«Մեծացնելու ենք արտադրությունը»,-ասել Է Բորիսովը «ՌոսԲիզնեսԿոնսալտինգ» ընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա նշել Է, որ «Ալտիուս» նոր ծանր անօդաչուները եւ «Ինոխոդեց» թռիչքի մեծ տեւողության անօդաչուները բնութագրերով համադրելի են արեւմտյան եւ թուրքական համանմաններին, մասնավորապես, Akinci նոր թուրքական անօդաչուին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: