կարևոր
1522 դիտում, 2 տարի առաջ - 2022-06-13 16:46

Բորելը հայտարարել Է Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին

Բորելը հայտարարել Է Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին

Եվրոպան պետք Է Ռուսաստանի հետ գոյակցի Ուկրաինայում հակամարտությունն ավարտվելուց հետո, ուստի անհրաժեշտ Է բոլոր ջանքերը ներդնել Մոսկվայի հետ երկխոսությանն աջակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում հայտարարել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ռուսաստանը կշարունակի իր գոյությունը, եւ կարեւոր Է՝ հստակորեն որոշել, թե ինչպես ենք մենք մտադիր նրա հետ ապրել: Դա շատ դժվար Է լինելու, բայց մենք պետք Է ռուսների հետ փոխգործակցենք այս մայրցամաքում: «…» Անհրաժեշտ Է շարունակել Ռուսաստանի հետ խոսել»,-նշել Է դիվանագետը: Նա նաեւ նշել Է Ռուսաստանի հետ կապուղիների բաց լինելը՝ հիշեցնելով Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի՝ ապրիլին Մոսկվա, ինչպես նաեւ Աֆրիկյան միության նախագահ Մակի Սալի՝ հունիսի սկզբին Սոչի կատարած ուղեւորությունների մասին:

Բացի այդ, Բորելի խոսքով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երկու ներկայացուցիչները գտնվում են Ռուսաստանում՝ փորձելով լուծել ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված հարցը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, խոսելով այն մասին, որ մշտապես պահպանում Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումները, ասել Է, որ «չի կարելի նվաստացնել Ռուսաստանին, որպեսզի այն օրը, երբ մարտական գործողությունները դադարեն, մենք կարողանանք ելք գտնել դիվանագիտության օգնությամբ: «Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարին լե Պենը պաշտպանել Է նրա դիրքորոշումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: