Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում Վլադիմիր Պուտինի «չափազանց կարևոր» ելույթի մասին։
Ըստ նրա՝ Պուտինը կխոսի էներգակիրների գների աճի և աշխարհում առաջացող պարենային ճգնաժամի վրա Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ազդեցության մասին։
«Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես են այս բոլոր սահմանափակումները, պատժամիջոցները, որոնք մտցվել են, հարվածում էներգիայի, սննդամթերքի և այլնի գներին։ Մենք տեսնում ենք բազմաթիվ երկրների սխալների արդյունքները, որոնք դրսևորվում են պարենային ճգնաժամի սկզբում… Իհարկե, հնարավոր չէ այդ մասին չխոսել, և ես վստահ եմ, որ նախագահը կխոսի։ Իհարկե, այս տարի նրա ելույթը ֆորումում չափազանց կարեւոր է լինելու»,- ասել է նա։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի հունիսի 15-18-ը։ Պուտինի մասնակցությամբ լիագումար նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։ Մոդերատորը կլինի Մարգարիտա Սիմոնյանը։