կարևոր
535 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-13 13:00

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բուլղարիա

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բուլղարիա

Հունիսի 14-15-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: