27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայաստանում հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 44-ի, որից 412 հազար 668-ը` առողջացման, 8625-ը` մահվան ելքով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 47 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 67 բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է 10 հազար 782 թեստավորում:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 120 հազար 713-ի: