կարևոր
451 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-13 12:48

Հայաստան-Շոտլանդիա խաղը կսպասարկեն Չեռնոգորիան ներկայացնող մրցավարները

Հայաստան-Շոտլանդիա խաղը կսպասարկեն Չեռնոգորիան ներկայացնող մրցավարները

Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա)։ Մրցավարի օգնականներն են Միլովան Ջուկիչը (Չեռնոգորիա) և Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա), 4-րդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը (Չեռնոգորիա)։ VAR-ի մրցավարն է Քևին Բլոմը (Նիդերլանդներ), VAR-ի մրցավարի օգնականը՝ Քլեյ Ռուփերտին (Նիդերլանդներ)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Լուսիլիո Բատիստան (Պորտուգալիա), պատվիրակ՝ Լենարտ Վեստերվալը (Շվեդիա)։

Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 14-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։