24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ոստիկանության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Ոստիկանության մասին օրենքում նշվում է, որ Ոոտիկանությունը պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները: Կառավարական առանձնատան մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցների հետ բախման ժամանակ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ կիրառեցին՝ օգտագործվելով լուսաձայնային նռնակներ: Բազմաթիվ մարդիկ ծանր վնասվածքներով տեղափոխվեցին բժշկական հաստատություններ: Ոստիկանության անօրինական գործողությունները փաստաբան Սերգեյ Հարությունյանը բնութագրում է մեկ բառով՝ ահաբեկչություն։
Ոստիկանության հատուկ համազգեստը կրող անհայտ անձինք վնասել են անհնազանդության խաղաղ ակցիա կիրառող քաղաքացիներին: Համացանցում տարածվել են լուրեր, որ իշխանությանը հարող օլիգարխների թիկնապահները հատուկ հրահանգով համալրել են ոստիկանության շարքերը։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը անդրադարձավ նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հայտարարությանը, որտեղ ասվել է ՝ ժամանակակից ոստիկանությունը պիտի կարողանա ամբոխի կառավարման ճիշտ տակտիկաներ բանեցնի։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նկատում է, որ տեղի է ունեցել խաղաղ անհնազանդության ակցիա եւ անհասկանալի է, թե ինչու է ոստիկանությունը որոշել ուժ կիրառել։
Պատգամավորը փաստում է ՝ ակցիային մասնակցել են քաղաքացիներ, որոնց հետ եղել են մանկահասակ երեխաներ: Հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման: Թագուհի Թովմասյանը անդրադարձավ նաեւ հատուկ միջոցների կիրառման ձեւին եւ բովանդակությանը։
Հիշեցնենք, որ անհնազանդության խաղաղ ակցիայի ժամանակ, Կառավարական առանձնատան մոտ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, որի հետեւանքով տասնյակ քաղաքացիներ ծանր վնասվածքներ են ստացել:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում