29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
<<Երկիր Մեդիա>> հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն ազատ է արձակվել: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության մերժման մասին որոշումը հայտնի դարձավ առավոտյան, մինչ այդ միջնորդությունը դատարանը քննել էր գիշերվա ընթավցքում ու քննության ավարտը եղել էր միայն առավոտյան 4-ին մոտ: Փաստաբաններն այդ ժամին մեր նկարահանող խմբին ասել էին, որ կալանավորման փորձն ավելի շատ նման է խոսքի ազատության ճնշման, քանի որ Բագրատ Եսայանին բերման էին ենթարկել հենc հեռուստաընկերությունից:
Բագրատ Եսայանի ազատմանը դատարանի մոտ սպասող ներկաները վստահություն են հայտնել է, որ նրա նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունն ապօրինի էր:
Միջնորդության հիմքում կրկնակի հանցագործության կասկածն էր դրվել: Հաշվի չէր առնված, որ երկրորդ ենթադրյալ հանցագործությունը դեռեւս դատաքննության փուլում է, գործում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ապացուցված չէ: Ընդ որում երկրորդ ենթադրյալ հանցագործություն էր համարվել շատ ավելի վաղ՝ դեռ 2020 թվականի նոյեմբերին՝ այսինքն ենթադրյալ առաջինից մոտ կես տարի առաջ հարուցված քրեական գործով առաջադրված մեղադրանքը:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում