կարևոր
1411 դիտում, 11 ամիս առաջ - 2022-06-10 20:29

«Դիմադրություն» շարժման անդամները իրենց կոչը փոխանցեցին ՀԱՊԿ արտգործնախարարներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առավոտից Նախագահական նստավայրում անցկացվում էր ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը: «Դիմադրություն» շարժման անդամները ուղեվորվեցին Բաղրամյան 26 արտասահմանյան պատվիրակություններին իրենց պահանջը լսելի դարձնելու համար: 
Շարժման մասնակիցները հասան մինչեւ Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկ, սակայն հանդիպեցին ոստիկանական պատնեշին եւ չկարողացան շարունակել իրենց երթը: Այնուամենայնիվ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները ժամանեցին «Դիմադրություն» շարժման անդամների վանկարկումների ներքո: 
Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կատարած պաշտոնական այցին եւ հանդիպումների ընթացքում քննարկվող հարցերին Արմեն Աշոտյանն ասաց, որ այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր չեն մեր երկրի շահը սպասարկել, այն դեպքում, երբ Հայաստանը իր երկրի շահը չի սպասարկում: 
Ակցիայի մասնակիցները իրենց խոսքը փոխանցելուց հետո վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ասուլիսով հանդես եկավ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: 
Իշխան Սաղաթելյանը չբացառեց, որ շարժման գործողություններում լինելու են փոփոխություններ: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում