կարևոր
682 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-10 16:26

Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում, գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Իրավապահ մարմինները՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական, Ոստիկանություն, դարձել են բութ գործիք երկրում բռնապետություն հաստատելու համար:

Շինծու գործերով համատարած հարձակվել են «Դիմադրություն» շարժման մասնակիցների վրա՝ Շարժումը թուլացնելու և իրենց ազգադավ իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար։

Սա քաղաքական տեռոր է՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։

Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները։

Առաջնային թիրախում են ազգային ուժերը, մասնավորապես՝ ՀՅ Դաշնակցությունը։

Քիչ առաջ բերման են ենթարկվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Գառնիկ Մելքումյանը և այլ կուսակցականներ։

Մինչ այդ կալանավորել են կուսակցության շուրջ 20 մարզային, երիտասարդական, քաղաքային կոմիտեների պատասխանատու ընկերների:

Չի' ստացվելու, չե'ք կարողանալու։ Այս շարժումն անկասելի է, դավաճանը գնալու է, իսկ նրա ապօրինի հրամանները կատարողները պատասխան են տալու»:

Հիշեցնենք, որ փաստաբան Սերգեյ Հարությունյանը, Վահե Եփրիկյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ևս անդրադարձել են թեմային։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։